Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Ոնց էլ շպրտես՝ կատվի նման թաթերին է կանգնում

Ոնց էլ շպրտես՝ կատվի նման թաթերին է կանգնում
13.03.2026 | 18:29

Տեսնես կլինի՞ մի հինգշաբթի, որ օրվա լրահոսում կարդանք. «ԶԼՄ-ները բոյկոտեցին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցները»: Ա՜յ թե ցնցակաթված կլիներ վարչախմբի ու դրա պարագլխի համար: Եվ ինչու՞ միայն հինգշաբթի, ցանկացած օր կարելի է բոյկոտել սրա ու սրանց մասնակցությամբ որևէ միջոցառում՝ թողնելով անձնական օգտագործման լրատվամիջոցների ու մասսայական տեսարաններ ապահովող «ռուսլանների» հույսին: Միևնույն է, ինչ սուր հարցեր էլ տաք, կատվի նման սա մեջքը գետնին տվողը չի, թաթերի վրա է կանգնելու միշտ, դեռ մի բան էլ մռլտա վրաներդ, թե նախկինների պատվերով եկել-մխտռում եք իրենց «ինքնիշխան» գործունեությունը:

Չէ, միամիտ չեմ, ինչքան չլինի, «եռսուն-քառսուն տարվա վոժդ» եմ, մեդիա-համքարության խոհանոցն էլ գիտեմ, միջանցքն ու հյուրասենյակն էլ, դեռ արտաքնոցն էլ՝ վրադիր, բայց անհնարինը ակնհայտ տեսնելու ցանկությունը գլուխ է բարձրացնում երբեմն ու ստիպում մտածել, թե լրատվական դաշտում եղանակ ստեղծող գործընկերներս մի օր էդ բոյկոտ կոչվածն իրոք գլուխ կբերեն: Թեկուզ՝ սեփական գլխից վեր թռչելու կամ, Բարոն Մյունհաուզենի պես, սեփական մազերից բռնած ճահճից դուրս պրծնելու գնով: Ի վերջո, բոլորս ենք էսօր միչև գոտկատեղ էդ անիծյալ ճահճում, չարաղետ դրածոներն էլ ձեռքերն են շփում, թե երբ է տիղմը վերջնականապես փակելու իրենց հետ աչքով-աչք չունեցողներիս բերանը: Սրանց հարցեր տալն ու էդ ձևով իբր նեղը գցելն արդեն և վաղուց անիմաստ է, հատկապես՝ գլխավոր չարաղետին: Բոլորիս լավ հայտնի տերերն է՛ն կարգի նեղն են գցել սրան, որ աչքին բան չի երևում՝ սեփական մորթն ու ստացած փողերը փրկելուց բացի: Կապիկությունների շքահանդես է բացել, «չարչու կերպ մտած» ընկել դռնեդուռ՝ «հե՜յ, լավ մարջան-ապարանջան»-բռոշկա-մռոշկա է խաղացնում՝ էն դյուրահավատ խալխի խելքը ևս մի անգամ ուտելու համար: Հիմա արժի՞ սրան լուրջ դեմքով խորաթափանց հարցեր տալ: Որ ի՞նչ: Ցինիզմի դասականներին տված ու անցած, ողջ ու հանգուցյալ բոլոր սոփեստների գլուխը լվացած ենոքավանցու «կուկուռուզին» էլ չեն ձեր սուրսայր «թոթովանքները»: Ինքն ուրիշ խնդիր ունի լուծելու և լավ էլ լուծում է, ընդ որում, նաև ձե՛ր օգնությամբ: Իսկ այ ձեր լռությունից վախենում է մահու չափ, չկասկածեք: Մի անգամ գոնե փորձեք բոյկոտել սրա ասուլիս-մասուլիս, հանդիպում-մանդիպում, այցեր-մայցերն, ու արդյունքը սպասել չի տա: «Եռսուն-քառսուն տարվա վոժդ եմ, չիդե՞մ…» ինչ եմ ասում:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար  ա­ռա­քե­լու­թ­յու­նը
Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը